• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր

    Նյութեը բաժնում: 28
    Ցուցադրված նյութերը: 21-25
    Էջեր: « 1 2 3 4 5 6 »

    El Clasico Բարսելոնա vs Ռեալ Մադրիդ 1 : 1


    Բարսելոնա  և  Ռեալ  Մադրիդ   խաղի  առաջիկա  15   րոպեների  ընթացքում   Բարսելոնից  դեղին  քարտ  է  ստանում  Պիկեն  իսկ  Ռեալից  Կառվալյուն: 17-րդ  րոպեին  խաղի  կանոները  խաղտում   են  Ռեալի   խաղացողները  Ինեստայի  նկատմամբ   սակայն  մրցավարը  խաղտումը  չի  արձանագրում, բայց 19- րդ  րոպեին  նշանակվում  է  տուգանային  հարված  որը  իրացնում  է  Խավին  սակայն  գնդակը  դիպչում  է  դարպասաձողին: 23-րդ  րոպեին  Ռեալի  խաղացողները  կարծես  թե   ուզում  էին  նվեր  մատուցել   Բարսելոնի   խաղացողներին  և  գոլերի  մոտ  գնդակը  զիճում  են   նրանց   սակայն  կրկին  Ռեալցիների   բախտը  բերում   է  և  պաշտպանը  փրկում  է  դարպասները ,  բայց   Ռեալցիներնել   սկսեցին  ցուցաբերել  աշխուժություն   և  խաղի  27-րդ  րոպեին   վտանգավոր  գրոհ  է  անում  Բենզեման  բայց   կրկին  ապարդյուն ,  խաղակեսի   41-րդ  րոպեին   Կալեյխոնը  նույն  պես  ստանում  է  դեղին  քարտ : Սկսվում  է  2-րդ  խաղակեսը  և  50 - րդ  րոպեին  Բարսելոնի  4-րդ  համար   Սեզ  Ֆաբրեգասը  բացում  է  հաշիվը  1:0  օգուտ  Բարսելոնային, խաղի  57- րդ  րոպեին  Մաուրինյոն   խաղադաշտ  է  դուրս  բերում  Մոդրիչին  փոխարինելու Կալեյխոնին, հիշեցնեմ  նաև  որ  խաղի  51-րդ  րոպեին  դեղին  քարտ  է  ստացել   Ռեալի  խաղացող  Էսյելը  րոպեներ  անց  Քրիստյանո Ռոնալդուն  վրիպում  է  մոտ  տարածությունից   և  չի  կարողանում  հարվածել  Բարսելոնի  դարպասին :Այս  խաղում  շատ  էին  փոփոխությունները  և  խաղի  62-րդ  րոպեին   Բենզեմային  գալիս   է  փոխարինելու   Իգուայինը, խաղի  69-րդ  րոպեին  կատալոնացիները  կրկին  գրոհում  են  սակայն   Ֆաբրեգասը   այս  անգամ  բարձր  է  հարվածում   մի  քանի  րոպե  անց   խաղի  կանոնները  հաղտում  է  Դանյել  Ալվեշը   և  ստանում  է  դեղին  քարտ, րոպեներ  անց   կրկին  փոփոխություն   Պեդրոյին  գալիս  է  փոխարինելու  Ա. Սանչեսը : Չնայած  Բարսելոնի  փոփոխությունների    81-րդ  րոպեին   Վառանը  գլխով  գեղեցիկ  գոլ  խպեց  և  հաշիվը  հավասարեցրեց  1:1  և  խաղի   վերջին  89-րդ  րոպեին  դեղին  քարտ  `  ստանում  Խավի  Ալոնսոն,խաղի  հիմանական   ժամանակից  հետո  ավելացվել  է  3  րոպե  : Հիշեցնեմ  նաև  որ  խաղը  տեղի   է  ունեցել   Ռեալի  Սանտյագո  Բեռնադեո  մարզադաշտում   իսկ  պատասխան  խաղը  կլինի   Բարսելոնի  հարկի   տակ:
    Խաղացողների  կազմը  դիտեք  նկարի  վրա:

    Սպորտային | Դիտումներ: 419 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 31.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    Ինչու է բարկացել Սոնա Շահգելդըանը


    Համացանցում մեծ արձագանք է գտել ռուսական հարսանիքի մասին տեսանյութը, որտեղ հարսնաքույրն ինքնամոռաց պարում է: Շատերը սա նմանեցրել են երգչուհի Սոնա Շահգելդյանի հայտնի պարին ու սկսել քննարկել:
    Ասում են' մինչ հարսանիքի մասին տեսանյութի համացանցում հայտնվելը, Սոնային արդեն զայրացրել էին ''Շնորհավոր'' տեսահոլովակում իր պարի վերաբերյալ քննադատությունները: Զայրույթը կրկնակի է դարձել, երբ սկսել են հարսնաքրոջ պարը նմանեցնել իր պարին:
    Քաղաքական | Դիտումներ: 405 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 30.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    Իրական դեպք թե ասեկոսեներ <<Վթարի է ենթարկվել Անժելա Սարգսյանը>>


    Ըստ հավաստի տեղեկությունների, երեկ կեսօրին ավտովթարի է ենթարկվել դերասանուհի Անժելա Սարգսյանը: Վերջինս առավել հայտնի է համացանցում հայտնված սկանդալային լուսանկարներով և դրան շուրջ ծայր առած դատական գործընթացներով: Վթարից Անժելան չի տուժել: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
    Քաղաքական | Դիտումներ: 358 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 29.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    Real Madrid Vs F. c . Barselona


     Այսօր 30.01.13 թ.-ին  ուղիղ  կեսգիշերին  տեղի  կունենա  F. c . Barselona  և   Real  Madrid   խաղը    
    Real  Madrid - դաշտում :Բոլոր  ֆուտբոլասերները   սպասում   են  վաղվան,  ես   ինքս  Barselona ակումբի  մեծ  երկրպագու  եմ  և  շատ  կցանկանամ  որ  վաղվա  խաղը  լինի  շատ   հետաքրքիր:  Դե   ինչ  ցանկանում  եմ    ձեզ  հետաքրքիր  ժամանց  .............
    Սպորտային | Դիտումներ: 458 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 29.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    EurasiaNet.org. Որքան խորն են ադրբեջանաիսրայելական կապերը


    Hay-news.do.aM - ը  
    ընթերցողին է ներկայացնում «EurasiaNet.org»-ում հրապարակված Եվրոպական պառլամենտում սոցիալիստների եւ դեմոկրատների քաղաքական խորհրդատու Էլդար Մամեդովի հոդվածը՝ զգալի կրճատումով:

    Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների մասին շատ կարծիքներ են հնչել, այդ թվում նաեւ այն մասին, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները կարող են օգտագործել ադրբեջանական օդանավակայանները, որպես Իրանի դեմ հնարավոր պատերազմի հենակետային բազաներ: Երկկողմ հարաբերությունների իրականությունը, սակայն, այդքան էլ դրամատիկ չեն, որքան պրագմատիկ են:

    Պետք է հաշվի առնել, որ երկրներից ոչ մեկը մյուսի համար ռազմավարական կարեւոր ակտիվ չի համարվում: Իսրայելի տեսակետից, Ադրբեջանը «պերեֆերիկ ռազմավարության» վերջին իրագործումն է: Արաբական թշնամաբար տրամադրված պետություններով շրջապատված Իսրայելը ձգտում է «արտաքին օղակին», ոչ արաբական, բայց չափավոր մահմեդական պետություններին: Ժամանակին Իսրայելի համար «արտաքին օղակը» քեմալական Թուրքիան եւ միապետական Իրանն էին:

    Իսրայելի որոշ նեոպահպանողական դաշնակիցներ երազում են Իրանի ադրբեջանաբնակ տարածքներում անջատողական տրամադրությունների տարածման մասին: Սակայն պաշտոնական Բաքուն մտահոգված է Իրանի արձագանքով: Նրանք հասկանում են հակազդման դեպքում Իրանի իսկական ներուժը:

    Ադրբեջանի ղեկավարությունը իսկապես չի ցանկանում տեսնել պատերազմ «իր շեմին», դրա բոլոր անկանխատեսելի հետեւանքներով: Բաքուն, սակայն, չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այն թերեւս ձգտում է կառավարելի լարվածության հասնել, որը կարող է Արեւմուտքի առջեւ Բաքվին թույլ տալ ներկայանալ, որպես կարեւոր դաշնակից «խելագար մոլլաների» դեմ, եւ փակել Ադրբեջանում անընդհատ վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը:

    Ադրբեջանի տեսակետից, Իսրայելի հետ հարաբերությունները արժեքավոր են, քանի որ Տել Ավիվի պաշտոնյաները ազատ են ԱՄՆ եւ ԵՄ սահմանած զենքի վաճառքի էմբարգոից: Այսպիսով, Ադրբեջանի համար, Իսրայելը զենքի ձեռբերման կարեւոր աղբյուր է, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել ցանկացող Բաքվի համար:

    Սակայն պետք է նշել, որ ռազմական ուժի կուտակումը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ռազմավարական նպատակը: Եթե Բաքուն ցանկանում է, երբեւիցե ղեկավարել Ղարաբաղը, ապա առաջին հերթին պետք է համոզի ղարաբաղի հայերին, որ իրենց ապագան Ադրբեջանում ավելի լավ կլինի, քան անկախ, կամ Հայաստանի հետ իացած կարգավիճակում: Հավանականությունը, որ դա տեղի կունենա, արդեն քիչ է: Իսկ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ղարաբաղի հայերի համար ադրբեջանական վերահսկողության հավանականությունը ավելի է հեռացնում:

    Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերությունները արժեքավոր են նաեւ Վաշինգտոնում հրեական հզոր լոբբիի հետ կապեր ստեղծելու պատճառով: Ադրբեջանը դրանով փորձում է հավասրակշռության հասնել ԱՄՆ-ում, որտեղ հայկական հզոր լոբբի կա սակայն Բաքվի ակնկալիքներն այս հարցում իրատեսական չեն: Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ հրեաների համար խնդիր չէ, եւ Իսրայելի համակիրների մեծ մասը պարզապես չեն ցանկանում հակադրվել հայկական հզոր լոբբիին, հատկապես, երբ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը՝ Թուրքիան, ներկայումս թե Հայաստանի եւ թե Իսրայելի համար անտագոնիստ է:

    Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ հեռանալ մահմեդական աշխարհի երկրներից, մասնավորապես Թուրքիայից: Ահա թե ինչու Բաքուն ՄԱԿ-ում կողմ քվեարկեց Պաղեստինին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում:

    Պետք է նշել, որ ադրբեջանցիների մեծ մասը հիացած չէ Բաքվի եւ Իսրայելի հարաբերություններով, հատկապես երբ իսրայելցի պաշտոնյաները Ադրբեջանն անվանում են «մահմեդական աշխարհում առաջընթացի սիմվոլ», դա միայն ավելացնում է շատ ադրբեջանցիների դժգոհությունը:

    Ներկայումս Ադրբեջանի եւ Իսրայելի դիվանագիտական օրակարգերը էապես տարբերվում են, եւ այս պետություններից ոչ մեկը, կարծես թե չի պատրաստվում ճշգրտել գերակայությունները՝ երկկողմ հարաբերություները խորացնելու նպատակով:

    Արտերկիր | Դիտումներ: 345 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 25.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-10 11-15 16-20 21-25 26-28
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz