Կիլոմետրերը մեր միջև շատ են: Նրանք անխիղճ են, բաժանում են մեզ իրարից և
ստիպում կարոտել իրար: Նրանք երբեք էլ մեզ հետ չեն եղել, չեն միացրել մեզ
հարկ եղած ժամանակ, այլ ավելի են հեռու տարել իրարից… Կարճել այդ
կիլոմետրերը միայն զգացմունքով շատ դժվար է ինձ համար: Ախր կարոտում եմ
քեզ, կարոտում եմ աչքերդ, ձեռքերդ, համբույրներդ… Միայն ձայնդ չեմ
կարոտում,այն միշտ ինձ հետ է: Ինձ ուղեկցում է ամենուր, սիրում է ինձ…
Բայց, հասկանում ե՞ս, ձայնդ չի փոխարինում աչքերիդ, ձայնիդ միջոցով չեմ
տեսնում աչքերիդ փայլը, երբ սիրում ես ինձ, չեմ տեսնում աչքերիդ
բարկությունը, երբ բարկացնում եմ քեզ և չարաճճի երեխայի նման ծիծաղում
արածիս վրա: Կարոտում եմ ձեռքերդ… Արդեն մոռացել եմ նրանց ջերմությունը:
Նրանք ինձ պաշտպանում էին, սիրում, ջերմացնում, ցավեցնում… Իսկ հիմա… հիմա
ես անպաշտպան եմ, անսեր, սառը և անցավ: Չէ, անցավ չեմ… Մի՞թե ցավ չէ քեզնից
հեռու ապրելն ու նկարներիդ նայելով կարոտը հագեցնելը: Նկարներդ էլ արդեն
չեն օգնում, նրանք էլ են կորցրել իրենց հատկությունները: Ձայնդ ձեռքերիդ էլ
չի փոխարինում, չնայած երբեմն գրկում է ինձ և համոզում քնել, ինչպես
համոզում են մեկ տարեկան երեխային: Ես քնում եմ, սակայն նույնիսկ քնած
ժամանակ կարոտում եմ քեզ, աղոթում եմ քեզ համար, անիծում եմ կիլոմետրերը,
որոնք մեզ երբեք չեն միացրել հարկ եղած ժամանակ…
* * * Հեշտ է ասել մոռացիր նրան,ինչպես մոռանաս,երբ որ հուշերը անթիվ են, բազում
ու դու անզոր ես նրան մոռանալ.Հեշտ է ասել այդքան մի նեղվիր,ինչպես չնեղվես
,երբ որ ցավդ ներսից կրծում է ու դու չգիտես ինչպես վարվես ,որ
չսխալվես.Հեշտ է ասել լավ կլինի,անգամ աստված չգիտի թե ինչ կլինի.Ամեն ինչը
հեշտ է ասել,բայց երբ հանկարծ ինքդ ես ապրում,այն նույն ցավը,նույն սխալը
ինքդ ես գործում,ու քեզ ասում են այն ,ինչ որ դու ինքդ ես ասել,դու
բորբոքված ասում եսՙ՞Հեշտ է ասել * * *
Այս աշխարհի մեջ դու ես իմ բաժինը,սիրտս որոշեց միայն քեզ սիրել,միայնակ
սիրտս քեզ համար է ծնված,քեզ եմ միայն ուզում և չեմ տա ոչ ոքի քեզ,խնդրում
եմ ինձ երբեք չլքես,փոքրիկ սրտիկս երբեք չկոտրես,չէ որ ես միայն քեզնով եմ
ապրում ու շնչում և բացի քեզանից ոչ ոքի չունեմ այս մեծ աշխարհում: * * *
Անհիշելի ժամանակից, մինչև հիմա` այս պահը, Քեզնից գախտնի ես պահեցի, Այսքան տարվա իմ թանկ սերը, Խնդրում ոմ ինձ ճիշտ հասկանաս, Սրտիս տերնես սեր իմ միակ, Ինձ չթողնես կյանքում մենակ, Սիրում եմ քեզ` քեզնից էլ շատ: * * *
Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ
թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ
ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ
սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է,
թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ
մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ
լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս
դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ
հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում
են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:
Սիրային |
Դիտումներ: 905 |
Բեռնումներ: 0 |
Ավելացրեց: ASHIK |
Ամսաթիվ: 10.02.2013
|
|