Չինացի դերասան Ջեքի Չանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ըստ
«МИР 24» հեռուստաալիքի, պատճառը «Աստծու զենքուզրահը. «Զոդիակ»
առաքելությունը» նոր ֆիլմն է։ Բանն այն է, որ Ջեքի Չան ազգանունը ֆիլմի
տիտրերում հայտնվում է ոչ ավելին ոչ պակաս 15 անգամ։ Դերասան, կասկադյոր,
ռեժիսոր, պրոդյուսեր, մարտական տեսարանների մարզիչ, կոմպոզիտոր… - ամենը
չես նշի։ Ասում են, որ Ջեքին նույնիսկ նկարահանումների դեկորացիաներն է
անձամբ տեղափոխել։
Հիշեցնենք, որ «Աստծու զենքուզրահը. «Զոդիակ» առաքելությունը» նոր ֆիլմը
1990-ականների սկզբի մարտաֆիլմի շարունակությունն է, թեեւ միանգամայն
ինքնուրույն ֆիլմ է, նախորդների հետ կապ չունեցող։