• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր » Սպորտային

    Նյութերը ենթաբաժնում: 8
    Ցուցադրված նյութերը: 1-5
    Էջեր: 1 2 »

    Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
    Արթուր Աբրահամին չհաջողվեց պահել իր տիտզոսը

    Արդեն տեղեկացրել ենք, որ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին։ Մենամարտը տևել է ընդամենը 3 ռաունդ։

    Դիտեք  նկարները'





















    Սպորտային | Դիտումներ: 565 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 24.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Հայաստանի ազգային հավաքականի կազմը արդեն պարզ է: Հրապարակեց Վարդան Մինասյանը


    Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ի սկզբանե նախատեսված էր այս հավաքին հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստ, քանի որ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց, երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար գտավ հրավիրել 22 ֆուտբոլիստի: Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Վարդան Մինասյանը չբացառեց նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:

    Դարպասապահներ
    Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
    Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
    Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

    Պաշտպաններ
    Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
    Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
    Հրայր Մկոյան, առանց ակումբ
    Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
    Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
    Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
    Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
    Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

    Կիսապաշտպաններ
    Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
    Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
    Կարեն Մուրադյան, «Շիրակ»
    Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
    Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
    Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
    Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
    Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

    Հարձակվողներ
    Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
    Միխաիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան
    Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
    Սպորտային | Դիտումներ: 371 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 22.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Մխիթարյանը գոհ է իր գոլից


    Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է իր թիմի` ԲԿՄԱ-ի դեմ խաղի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

    «Թիմը ջանք չէր խնայում, և մենք հաղթանակի արժանացանք: Լավ է, որ հաջողվեց արդյունավետ ավարտել գոլային պահերը: Բոլորն էլ գիտեն, որ ԲԿՄԱ-ի դեմ հեշտ չի խաղալ: Այն հիանալի թիմ է, Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի առաջատարը: Գոհ եմ, որ գոլի հեղինակ դարձա, սակայն կարևորը հաղթանակն է»,- ասել է Հենրիխը:
    Սպորտային | Դիտումներ: 393 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 22.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Նոր բառ իսպանական բացատրական բառարանում inMESSIonante կապված Լ. Մեսսիի հետ


    Իսպանական ամենախոշոր Santillana բառարանում տեղ է գտել նոր բառ-ածական` inmessionante, որի արմատային հիմքում «Բարսելոնա»-ի առաջատար արգենտինացի Լիոնել Մեսսիի անունն է:

    Ինչպես գրում է իսպանական «El Mundo Deportivo» պարբերականը, բառը թարգմանվում է որպես «Մեսսիի ֆուտբոլ խաղալու ոճ, որը կարողություն է՝ գնացող դեպի ինքնակատարելագործում» կամ պարզապես կարող է օգտագործվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին նկարագրելու համար: 

    Մեսսիի խաղը նկարագրելու համար նոր բառ ներմուծելու գաղափարը պատկանում է Արգենտինայի ազգային ընտրանու մարզիչ Ալեքսանդրո Սեբելյային, ով 2012 թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հետ խաղից հետո մամլո ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ Մեսսիի խաղն ամբողջությամբ առանձնանում է ու կարիք ունի համապատասխան տերմինի:
    Սպորտային | Դիտումներ: 425 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 13.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Ֆաբիո Կապելլոի կարցիքը <<ԲԱՐՍԵԼՈՆԱԻ>> մասին



    Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ հնարավոր չէ կրկնօրինակել «Բարսելոնի» խաղաոճը:

    «Այսօր ֆուտբոլում նորաձևությունը թելադրում է «Բարսելոնը»: Շատերն են ձգտում կրկնօրինակել այդ թիմի խաղաոճը, սակայն դա սխալ է: Որովհետև այդպես խաղալու համար պետք է քո տրամադրության տակ լինեն միայն «Բարսելոնի» ֆուտբոլիստները:

    Այդ թիմի խաղացողների գործողություններով շատերն են հիանում, և ես բացառություն չեմ: Այն, թե ինչպես նրանք, կորցնելով գնդակը, անմիջապես նետվում են այն խլելու, անհավանական է:

    Ես երբեք նման բան չեմ տեսել: Բայց կրկնում եմ ևս մեկ անգամ. «Բարսելոնի» խաղաոճը քո թիմին հարմարեցնելու համար պետք են նույնպիսի տաղանդներ, ինչպիսիք են Մեսսին ու Ինյեստան, իսկ նմաններին գտնելը դժվար է»,-Կապելլոյի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:

    Սպորտային | Դիտումներ: 856 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 03.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-8
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz