 Սիրում եմ քեզ, իմ տխուր պահի երջանկությունն ես, իմ հոգու կրակն ես, մութ
ճանապարհին դու լույս տվողն ես, իմ գժուկն ես, իմն ես... (K) * * * Խենթի նման դատարկությանս մեջ քեզ եմ որոնում , չեմ ուզում հավատալ, որ դատարկությունս դատարկ է քեզնով
* * *
Ես գիտեմ ինչ է ատելությունը … դա զարմանալի աշխատունակությունն է, խելացի
գրքեր և մտքեր, վրեժի ցանկություն, ինչ-որ բան ապացուցելու ներքին պահանջ,
ցուցադրական երջանկություն, ձևական սառնություն…նոր սանրվածք և կերպար, որը
քոնը չի, բայց կարող է «քողարկել» հոգուդ դատարկությունը
* * *
↘ ↘Սիրում եմ,չեմ սիրում,ինչպե՞ս հասկանալ:Մի պահ մտածել,որ նա չկա,ին՞չ
կկատարվի քեզ հետ,եթե ոչինչ ուրեմն չեք սիրում,իսկ եթե մտածեք,որ չեք
դիմանա,ապա ոչ թե սիրում եք,այլ առանց նրա ուղղակի կյանք չունեք..
* * *
Ես գիտեմ ինչ է սերը …Սերը ստիպում է քեզ ապրել, ապրել իրական կյանքում,
որը այդ պահին ոչնչով չի տարբերվում հեքիաթից: Երբ ապրում ես միայն նրանով,
անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ
ժամ է թվում: Ամբողջ աշխարհը քեզ համար սկսվում և ավարտվում է նրա մեջ: Դա
ամբողջ օրը քո դեմքից անպակաս ժպիտն է, որը ցանկացած բառերից լավ է
«պատմում» քո երջանկության մասին: Սերը քեզ թևեր տվող և աշխարհը գունավորող
միակ զգացմունքն է, որը ապրելով քո սրտում` քեզ երջանիկ է դարձնում
* * *
Ես գիտեմ ինչ է սիրահարվածությունը …դա երազ է առանց քուն, ոչնչով
չբացատրվող բարձր տրամադրություն, մոռացված հոգսեր ու աշխատանք… Երբ ուզում
ես երջանիկ լինել միայն նրա հետ, պաշտում ես նրան, հիանում ամեն մի խոսքով
և գործով: Ամբողջ օրը միայն նրա մասին ես մտածում: Երջանիկ ես անգամ նրան
տեսնելու մտքից: Առանց նրա չես պատկերացնում ներկադ ու ապագադ…
|