• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր

    Նյութեը բաժնում: 28
    Ցուցադրված նյութերը: 6-10
    Էջեր: « 1 2 3 4 5 6 »

    Մահվան ելքով ավտովթարի մեղավորի BMW-ն գրանցված է երգիչ Արամեի անունով


    Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից Սասուն Օթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու համար:

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
    Ինչպես Դիլիջանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 3-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի 65 հասցեի՝ նախկին շին. տրեստի մոտ Դիլիջանի բնակիչ 52-ամյա Հովհաննես Սանթրոսյանին վրաերթի ենթարկելու փաստով:
    Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մարտի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել քաղաքացիների կողմից, որ Սայաթ-Նովայի նշված հատվածում մահացած տղամարդու դի կա:
    Նշված վայր էին մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
    Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
    Նույն պահին Դիլիջանի ոստիկանապետի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնցից մի խումբը զբաղվում էր վրաերթի ենթարկվածի ինքնության պարզմամբ, իսկ մյուս խումբը՝ վրաերթ կատարած և փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
    Բացահայտման աշխատանքներն ավելի էին դժվարանում, քանի որ ոչ մի հետք վրաերթի վայրում չկար, և միայն լուսաբացին օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով, նշված վրաերթը կատարելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ, 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձում էր հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը, սակայն երբ հարազատների միջոցով տեղեկանում է, որ ոստիկաններն արդեն հայտնաբերել են իր կողմից վարած BMW մակնիշի 91 ՈՈ 111 համարանիշի ավտոմեքենան, խոստովանում է կատարվածը: 
    Դիլիջանի ոստիկանները հայտնաբերված BMW-ն տեղափոխել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմնեքենան հաշվառված է ճանաչված երգիչ Արամեի անունով, ով վաճառել է նշված մեքենան, սակայն մինչև այս պահը անվանափոխություն չի կատարվել: 
    Քաղաքական | Դիտումներ: 446 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 06.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում:
    Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Կառլեն Միրզոյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 28 ՍԼ 916, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 63-ամյա Վագիս Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՍՍ 690 և «Լադա Սենս» մակնիշի 13 ՍՕ 385 համարանիշի ավտոմեքենաները:

    Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի վայրից 4 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
    Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:

    Դեպքի վայր է ժամանամում ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը:
    Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց և «Լադա Սենս» մակնիշի վարորդի ինքնությունը:

    Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Լադա Սենս» մակնիշի ավտոմեքենան վարել է Ոստիկանության ակադեմիայի կուրսանտ, որի մեջ եղել են այլ կուրսանտներ ևս, և հենց նրանք են հիվանդանոց տեղափոխվածները:

    Կարճ ժամանականում վթարի վայր են ժամանել «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցները:

    Դիտեք  նկարները'












    Քաղաքական | Դիտումներ: 462 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 02.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Հայաստանի ազգային հավաքականի կազմը արդեն պարզ է: Հրապարակեց Վարդան Մինասյանը


    Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ի սկզբանե նախատեսված էր այս հավաքին հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստ, քանի որ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց, երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար գտավ հրավիրել 22 ֆուտբոլիստի: Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Վարդան Մինասյանը չբացառեց նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:

    Դարպասապահներ
    Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
    Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
    Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

    Պաշտպաններ
    Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
    Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
    Հրայր Մկոյան, առանց ակումբ
    Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
    Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
    Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
    Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
    Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

    Կիսապաշտպաններ
    Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
    Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
    Կարեն Մուրադյան, «Շիրակ»
    Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
    Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
    Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
    Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
    Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

    Հարձակվողներ
    Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
    Միխաիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան
    Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
    Սպորտային | Դիտումներ: 371 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 22.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Մխիթարյանը գոհ է իր գոլից


    Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է իր թիմի` ԲԿՄԱ-ի դեմ խաղի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

    «Թիմը ջանք չէր խնայում, և մենք հաղթանակի արժանացանք: Լավ է, որ հաջողվեց արդյունավետ ավարտել գոլային պահերը: Բոլորն էլ գիտեն, որ ԲԿՄԱ-ի դեմ հեշտ չի խաղալ: Այն հիանալի թիմ է, Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի առաջատարը: Գոհ եմ, որ գոլի հեղինակ դարձա, սակայն կարևորը հաղթանակն է»,- ասել է Հենրիխը:
    Սպորտային | Դիտումներ: 394 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 22.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Բնակչուհու բողոքում է սխալ ընտրացուցակներից
    Դիտեք  վիդեոն   և   ինքներդ  կատարեք  ձեր  եզրակացությունը...

    Քաղաքական | Դիտումներ: 407 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-10 11-15 16-20 21-25 26-28
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz