• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր

    Նյութեը բաժնում: 28
    Ցուցադրված նյութերը: 16-20
    Էջեր: « 1 2 3 4 5 6 »

    Ֆաբիո Կապելլոի կարցիքը <<ԲԱՐՍԵԼՈՆԱԻ>> մասին



    Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ հնարավոր չէ կրկնօրինակել «Բարսելոնի» խաղաոճը:

    «Այսօր ֆուտբոլում նորաձևությունը թելադրում է «Բարսելոնը»: Շատերն են ձգտում կրկնօրինակել այդ թիմի խաղաոճը, սակայն դա սխալ է: Որովհետև այդպես խաղալու համար պետք է քո տրամադրության տակ լինեն միայն «Բարսելոնի» ֆուտբոլիստները:

    Այդ թիմի խաղացողների գործողություններով շատերն են հիանում, և ես բացառություն չեմ: Այն, թե ինչպես նրանք, կորցնելով գնդակը, անմիջապես նետվում են այն խլելու, անհավանական է:

    Ես երբեք նման բան չեմ տեսել: Բայց կրկնում եմ ևս մեկ անգամ. «Բարսելոնի» խաղաոճը քո թիմին հարմարեցնելու համար պետք են նույնպիսի տաղանդներ, ինչպիսիք են Մեսսին ու Ինյեստան, իսկ նմաններին գտնելը դժվար է»,-Կապելլոյի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:

    Սպորտային | Դիտումներ: 857 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 03.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Մեծ Բրիտանյաում չեն հանգստանում ձնաբքերը



    BBC-ի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայում ուժեղ ցրտերի և ձնաբքի հետևանքով փակվել է շուրջ 300 դպրոց: Նորֆոլք կոմսությունում փակվել է ավելի քան 260 դպրոց: Ուսումնական հաստատությունները շարունակվում են փակվել նաև Անգլիայի կենտրոնական և հյուսիսային մասերում, նաև Շոտլանդիայի հարավում:

    Ամենացածր ջերմաստիճանը պահպանվում է Նորֆոլքում՝ մինչև 13 աստիճան ցուրտ (Ցելսիսուսի սանդղակով): Ուժեղ ձնաբուքը խափանել է նաև տրանսպորտի աշխատանքը: Որոշ շրջաններում ձյան ծածկույթը հասնում է 17 սանտիմետրի: Մեծ Բրիտանիայի համար, որտեղ ձյուն շատ հազվադեպ է գալիս, նման մթնոլորտային երևույթները իրական խնդիր են: Ավտոճանապարհների կառավարման ազգային գերատեսչությունը տրամադրել է 500 միավոր հավելյալ տեխնիկա:

    Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ թագավորության տարածքի մեծ մասում ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչ հունվարի վերջ:

    Բացի այդ, ուրբաթ երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում օդի ջերմաստիճանն ավելի կնվազի, իսկ ձնաբուքը կուժեղանա
    Արտերկիր | Դիտումներ: 442 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 03.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Ջեքի Չանը արդեն նաև գինեսի գրքում



    Չինացի դերասան Ջեքի Չանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ըստ «МИР 24» հեռուստաալիքի, պատճառը «Աստծու զենքուզրահը. «Զոդիակ» առաքելությունը» նոր ֆիլմն է։ Բանն այն է, որ Ջեքի Չան ազգանունը ֆիլմի տիտրերում հայտնվում է ոչ ավելին ոչ պակաս 15 անգամ։ Դերասան, կասկադյոր, ռեժիսոր, պրոդյուսեր, մարտական տեսարանների մարզիչ, կոմպոզիտոր… - ամենը չես նշի։ Ասում են, որ Ջեքին նույնիսկ նկարահանումների դեկորացիաներն է անձամբ տեղափոխել։

    Հիշեցնենք, որ «Աստծու զենքուզրահը. «Զոդիակ» առաքելությունը» նոր ֆիլմը 1990-ականների սկզբի մարտաֆիլմի շարունակությունն է, թեեւ միանգամայն ինքնուրույն ֆիլմ է, նախորդների հետ կապ չունեցող։

    Արտերկիր | Դիտումներ: 543 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 03.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Կադրեր Պարույր Հայրիկյանի մահափորձից մի քանի րոպեներ անց ...
    Քաղաքական | Դիտումներ: 400 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 01.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Կատարվել է մահափորձ Պարույր Հայրիկյանի նկատմամբ



    ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում Երեւանի Տպագրիչների 9 հասցեում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, մահափորձ է եղել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ:

    Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել աջ անրակի շրջանում: Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

    Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի վայրում են նաեւ ՀՀ ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան իրավապահներ:

    «Գրիգոր Լուսավորիչ» են ժամանել ՀՀ վարչապետը, առողջապահության նախարարը:

    Վերջին տվյալներով Հայրիկյանը գիտակցությունը չի կորցրել, բայց նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում:

    Քաղաքական | Դիտումներ: 434 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 01.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-10 11-15 16-20 21-25 26-28
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz