• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր » Քաղաքական

    ԱԳՆ. Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է
    24.01.2013, 23:51



    2012 թվականը նշանավորվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի տարեդարձով, որի ներքո տեղի ունեցան մի շարք հոբելյանական միջոցառումներ թե` Հայաստանում, թե` Նյու Յորքում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի զեկույցում:

    Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 67–րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

    2012 թվականի հունիսի 20–ին Ռիո դե Ժանեյրոյում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին, որին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարը, Հայաստանը ներկայացրեց Ազգային գնահատման զեկույց: Գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկումներ անցկացվեցին կայուն զարգացման չափորոշիչների նոր մեթոդաբանության վերաբերյալ:

    Նոյմեբերին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովի (2013-2019 թ.թ.)անդամ, նույն ամսին ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց ՄԱԿ-ի Բաց տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի  անդամակցությունը:

    ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի վերաբերյալ պատրաստվել եւ ներկայացվել է  Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցը:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թ հոբելյանների ցանկում ներառվեցին Հայ տպագիր գրքի 500-ամյակը, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը, Անանիա Շիրակացու 1400-ամյակը եւ Սայաթ Նովայի 300-ամյակը։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. ներկայացուցչական ցանկում ներառվեցին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները:

    Ապրիլի 23-ին «Երեւանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տարվա բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Ընգիդաի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսի նախագահի գլխավորությամբ:

    Հոկտեմբերի 18-ից 19-ը Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովը, որի արդյունքում ընդունվեց «Երեւանյան հռչակագիրը»:

    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5
    Կատեգորիա: Քաղաքական | Ավելացրեց: ASHIK
    Դիտումներ: 463 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *:
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz