• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր » Քաղաքական

    Նյութերը ենթաբաժնում: 14
    Ցուցադրված նյութերը: 11-14
    Էջեր: « 1 2 3

    Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
    Ինչու է բարկացել Սոնա Շահգելդըանը


    Համացանցում մեծ արձագանք է գտել ռուսական հարսանիքի մասին տեսանյութը, որտեղ հարսնաքույրն ինքնամոռաց պարում է: Շատերը սա նմանեցրել են երգչուհի Սոնա Շահգելդյանի հայտնի պարին ու սկսել քննարկել:
    Ասում են' մինչ հարսանիքի մասին տեսանյութի համացանցում հայտնվելը, Սոնային արդեն զայրացրել էին ''Շնորհավոր'' տեսահոլովակում իր պարի վերաբերյալ քննադատությունները: Զայրույթը կրկնակի է դարձել, երբ սկսել են հարսնաքրոջ պարը նմանեցնել իր պարին:
    Քաղաքական | Դիտումներ: 404 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 30.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    Իրական դեպք թե ասեկոսեներ <<Վթարի է ենթարկվել Անժելա Սարգսյանը>>


    Ըստ հավաստի տեղեկությունների, երեկ կեսօրին ավտովթարի է ենթարկվել դերասանուհի Անժելա Սարգսյանը: Վերջինս առավել հայտնի է համացանցում հայտնված սկանդալային լուսանկարներով և դրան շուրջ ծայր առած դատական գործընթացներով: Վթարից Անժելան չի տուժել: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
    Քաղաքական | Դիտումներ: 358 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 29.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    ԱԳՆ. Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է



    2012 թվականը նշանավորվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի տարեդարձով, որի ներքո տեղի ունեցան մի շարք հոբելյանական միջոցառումներ թե` Հայաստանում, թե` Նյու Յորքում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012 թվականի զեկույցում:

    Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 67–րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

    2012 թվականի հունիսի 20–ին Ռիո դե Ժանեյրոյում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին, որին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարը, Հայաստանը ներկայացրեց Ազգային գնահատման զեկույց: Գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկումներ անցկացվեցին կայուն զարգացման չափորոշիչների նոր մեթոդաբանության վերաբերյալ:

    Նոյմեբերին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովի (2013-2019 թ.թ.)անդամ, նույն ամսին ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց ՄԱԿ-ի Բաց տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի  անդամակցությունը:

    ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի վերաբերյալ պատրաստվել եւ ներկայացվել է  Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցը:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թ հոբելյանների ցանկում ներառվեցին Հայ տպագիր գրքի 500-ամյակը, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը, Անանիա Շիրակացու 1400-ամյակը եւ Սայաթ Նովայի 300-ամյակը։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. ներկայացուցչական ցանկում ներառվեցին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները:

    Ապրիլի 23-ին «Երեւանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տարվա բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Ընգիդաի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսի նախագահի գլխավորությամբ:

    Հոկտեմբերի 18-ից 19-ը Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովը, որի արդյունքում ընդունվեց «Երեւանյան հռչակագիրը»:

    Քաղաքական | Դիտումներ: 462 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 24.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից սպասարկվել է շուրջ 127.000 քաղաքացի


    2012 թվականին ստորագրվել է 82 միջազգային պայմանագիր եւ 23 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ վավերացվել եւ հաստատվել է 84 եւ ուժի մեջ է մտել 52 միջկառավարական եւ միջպետական փաստաթուղթ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

    2012թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններեր են ստորագրվել 4 պետության` Տուվալուի, Գրենադայի, Մալավիի եւ Բութանի հետ:

    ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել եւ ընդունվել են շուրջ 50 իրավական ակտեր:

    ԱԳՆ համակարգում շրջանառվել է ավելի քան 142.000 փաստաթուղթ։

    ԱԳՆ կատարել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված նախարարությանը վերաբերող բոլոր ծրագրերը, կառավարության բոլոր 364 հանձնարարականները։ 

    2012թ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից սպասարկվել է շուրջ 127.000 քաղաքացի։

    Տարվա ընթացքում ընդունվել են հյուպատոսական ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր եւ փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որով կանոնակարգվել եւ ավելի դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները:

    2012թ. պարզեցվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիների համար:

    Գործարկվել է «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգը, որի միջոցով իրկանացվում են մի շարք հյուպատոսական գործառույթներ։ Ներկայումս այդ համակարգով աշխատում են 12 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Նախատեսվում է աստիճանաբար համակարգին միացնել բոլոր արտերկրում գործող բոլոր հյուպատոսությունները։

    ԱԳՆ-ն եւ դիվանագիտական ներկայացուցչությունները աջակցություն են ցուցաբերել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին Հայրենիք վերադառնալու հարցում։

    Քաղաքական | Դիտումներ: 345 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 24.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-10 11-14
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz