• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր

    Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 108
    Ցուցադրված նյութերը: 1-5
    Էջեր: 1 2 3 ... 21 22 »

    Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները...


    Ա
    պրիլի 12-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Երևան է ժամանել պաշտոնական այցելությամբ:

    Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, ընդլայնվող առևտրատնտեսական շրջանառությունը, ակտիվ հումանիտար կապերը։ Նա ընդգծեց, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը զգալիորեն նպաստում է հարաբերությունների զարգացմանը։

    Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Փանջիկիձեն ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունները հետևողական են բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առավել սերտացմամբ և իր պաշտոնական այցելությունը հենց այդ տրամաբանության մեջ է։

    Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան տնտեսական փոխգործակցության ընդլայնման, հումանիտար ոլորտում փոխանակումների խթանման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ։

    Զրուցակիցներն անդրադարձան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացին, այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը:
    Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման նպատակով Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։

    Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն քննարկեցին միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության, ԱԳՆ-երի ստորաբաժանումների միջև խորհրդատվությունների ժամանակացույցին վերաբերող հարցեր։

    Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։
    Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարների հաջորդ հանդիպումն
    իրականացնել մայիս ամսին։

    Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
    Քաղաքական | Դիտումներ: 433 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 13.04.2013 | Մեկնաբանություններ (0)

    Google ընկերության նոր գյուտը


    Google ընկերությունը պլանավորում է թայվանական Foxconn Technology ընկերության հետ թվային ակնոցներ ստեղծել: Ակնոցները կունենան թվային ֆոտոխցիկ և ծրագրեր:
    Foxconn-ը հանդիսանում է էլեկտրոնիկայի արտադրողը` գրեթե բոլոր բջջային հեռախոսների համաշխարհային ընկերությունների համար:
    Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինն հետագա վերամշակման պայմանով արդեն ներկայացրել է ակնոցը՝ Project Glass պայմանական անվանումով: Այս ակնոցի միջոցով, ձայնային հրամաններով հնարավոր կլինի նկարել: Նախնական տվյալների համաձայն, ակնոցը կարժենա 1500 դոլար:

    Արտերկիր | Դիտումներ: 463 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 13.04.2013 | Մեկնաբանություններ (0)

    PSY -ի Նոր երգը


    Կորեացի կատարող PSY-ը, որի իսկական անունն է Պակ Չէ Սան, նոր սինգլ է թողարկել՝ «Gentleman» անվանումով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
     Երգն անմիջապես առաջատար է դարձել տարբեր կորեական կայքերում ըստ լսումների և ներբեռնումների քանակի:
     PSY-ն առաջին անգամ կենդանի կատարմամբ կներկայացնի երգը Սեուլի World Cup Stadium հրապարակում ապրիլի 13-ին կայանալիք համերգի ժամանակ:
     Հիշեցնենք, որ երգչին համաշխարհային ճանաչում է բերել իր «Gangnam Style» երգը, որը նա թողարկել էր 2012-ին:
     

    Արտերկիր | Դիտումներ: 457 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 13.04.2013 | Մեկնաբանություններ (0)

    Սովորենք գրել և կարդալ ԽԱՂԱԼՈՎ
    Օնլայն | Դիտումներ: 600 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 30.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Արթուր Աբրահամին չհաջողվեց պահել իր տիտզոսը

    Արդեն տեղեկացրել ենք, որ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին։ Մենամարտը տևել է ընդամենը 3 ռաունդ։

    Դիտեք  նկարները'





















    Սպորտային | Դիտումներ: 565 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ASHIK | Ամսաթիվ: 24.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    1-5 6-10 11-15 ... 101-105 106-108
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz