• Գլխավոր
  • Նկարներ
    • Սիրային
    • Էկրանի
    • Հետաքրքիր
    • Զվարճալի կադրեր
  • Ստատուսներ
    • Սիրային
    • Ծիծաղելի
    • Տխուր
  • Երգեր
    • Հայկական
    • Ռուսական
    • Ամերիկյան
  • Ծրագրեր
    • Հեղինակային
    • Բջջային
    • Ընտրանի
  • Խաղեր
    • Օնլայն
    • Ընտրանի
    • Հետաքրքիր
  • Վիդեոներ
    • Զվարճալի
    • Հետաքրքիր
    • Երաժշտական
  • Լուրեր
    • Քաղաքական
    • Սպորտային
    • Արտերկիր
  • Հայտարարություններ
    • Էլեկտր. առք և վաճառք
    • Կրթություն
    • Աշխատատեղեր
    • Ավտովաճառք
    • Տարբեր պահեստամասեր
  • Գլխավոր էջ » Ֆայլեր » Լուրեր » Սպորտային

    Յուրա Մովսիսյանի հացազրույցը
    23.01.2013, 20:17

    Ինչպես  տեղեկաղնում  է  armsport.am  կայքը   Յուրան  վճռական  է  տրամադրված   Սլովակիայի  դեմ  կայանալիք  մրցավեճին  և  հարցազրույցի   ժամանակ  ասել   է.....

    -
    Անդորրայի հետ խաղին դժվա՞ր էր կողքից հետևել հանդիպմանը:

    - Ընդհանրապես շատ դժվար է, թե՛ ակումբում, թե՛ հավաքականում, կողքից հետևել հանդիպմանը: Ինձ համար շատ կարևոր է, որ եթե իրավունք չունեմ մասնակցել խաղին, գոնե հոգեբանորեն կարողանամ աջակցել տղաներին' հնարավորինս նպաստելով նրանց լավ ելույթին:

    - Ու ի՞նչ տպավորություններ ստացար խաղից:


    - Միայն դրական: Մենք շատ ճիշտ էինք տրամադրվել խաղին: Անդորրայից առաջ մենք 2 պարտություն էինք ունեցել և այս անգամ պետք է միայն դրական արդյունքի հասնեինք: Արդյունքը եղավ, իսկ խոշոր հաշիվն ավելի բարձրացրեց մեր հավաքականի ոգին:

    - Առջևում Սլովակիայի հետ մրցավեճն է: Հավաքականն արդեն մարզում է անցկացրել "Ժիլինա" մարզադաշտում: Խոտածածկը հավանեցի՞ր:

    - Այո, լավ խոտածածկ էր: Սկզբում մի քիչ չոր էր, բայց անձրևը փափկացրեց: Այս առումով ոչ մի խնդիր չունենք, կարող ենք դուրս գալ և խաղալ մեր ֆուտբոլը:

    - Կարելի՞ է ասել, որ Անդորրայի խաղին չմասնակցելուց հետո ֆիզիկապես ավելի լավ վիճակում ես մոտենում խաղին:

    - Բարդ հարց է: Կարող եմ և՛ դրական, և՛ բացասական պատասխան տալ: Ամեն դեպքում, ես խաղալու եմ այն ֆուտբոլը, որին ընդունակ եմ: Նման հանդիպումից առաջ թե՛ ես, թե՛ տղաները տրամադրվելու կամ ոգևորվելու կարիք չունենք, քանի որ շատ լավ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Սլովակիայի դեմ հանդիպումը: Եթե մենք հասնենք հաջողության, ապա մեր խմբում շատ բան կփոխվի, և մենք ավելի կմոտենանք հայ ազգի երազանքի իրականացմանը:

    - Հայաստանի հավաքականը Սլովակիային սեփական հարկի տակ հաղթելու փորձ ունի: Որքանո՞վ է իրական հաղթանակը սլովակների հարկի տակ:

    - Պետք է նշեմ, որ այժմ մեր դեմ ավելի ուշադիր կխանան նրանք, քանի որ Երևանի խաղից առաջ քիչ բան գիտեին Հայաստանի մասին և միգուցե թերագնահատեցին: Բայց, տեղյակ լինելով մեր հավաքականի ներուժին, կարծում եմ, որ լավ ֆուտբոլ է լինելու, քանի որ մենք շատ լավ ենք տրամադրված խաղին: Սա ֆուտբոլ է, 11-ը 11-ի դեմ ու կհաղթի այն թիմը, որն ավելի լավ կխաղա:

    - Արդեն մեկ շաբաթ է հավաքականը գտնվում է Հայաստանից դուրս: Ըստ քեզ դա հոգեբանական առումով դրակա՞ն, թե՞ բացասահական ազդեցություն է թողնում պատասխանատու մրցավեճից առաջ:


    - Դա լավ է, քանի որ տղաներն ավելի հանգիստ են տրամադրվում խաղին, չկա ճնշում: Մեր մարզիչները և ղեկավարները կարողացել են մեզ ճիշտ տրամադրել այս խաղին: Ես ինքս գտնում եմ, որ չպետք է սևեռվել խաղից առաջ առկա աժիոտաժի վրա: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայն աշխարհի հայերը անհամբերությամբ սպասում են Սլովակիայի հետ խաղին: Բայց եթե ֆուտբոլիստն անընդհատ մտքերով տարվի, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի:


    - Հնարավո՞ր է համեմատել Սլովակիայի հավաքականին մեր խմբի մյուս առաջատարների հետ:


    - Սլովակիային դժվար է համեմատել մյուս հավաքականների հետ: Սլովակները խաղում են ֆիզիկական ֆուտբոլ և չունեն տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներ: Խաղում են շատ հասարակ ֆուտբոլ, որին շատ ճիշտ պատրաստվել ենք և գիտենք թե ինչի են ընդունակ: Իրոք բարդ է Սլովակային համեմատել Ռուսաստանի կամ Իռլանդիայի հետ: Ռուսները և իռլանդացիները ևս ֆիզիկական ֆուտբոլ են խաղում, բայց ունեն նաև տեխնիկապես լավ պատրաստված տղաներ:

    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5
    Կատեգորիա: Սպորտային | Ավելացրեց: ASHIK
    Դիտումներ: 376 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *:
                        Կայքի ձեր լեզ
                   English Russian French German Spain Italian
    Որոնել
                        
    Մենք ok.ru-ում
    Եղանակը հայաստանում
    YoWindow.com  yr.no
    News



    Բլոգը Facebook-ում
    Blogger Widgets
    Blogger Templates
    Дизайн сайтов и шаблоны для Ucoz

    Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Վարդգես Առաքելյանին
    Ստեղծել անվճար կայք с uCoz